Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԱԺ-ի անվտանգության աշխատակիցներին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 28-ին կարգադրություն է ստորագրել, որով պարգևատրել է Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին:
Ըստ կարգադրության՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կազմավորման տոնի առթիվ ծառայողական պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով՝ համաձայն 1-ին հավելվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով` համաձայն 2-րդ հավելվածի: