Գեղեցիկ ու հետաքրքիր հագնվելու հինգ կանոն՝ Նազենի Հովհաննիսյանից
![](/timthumb.php?src=disc/01-07-24/d39f9070168c6ed8b1cad93db4ccd919.jpg&w=450)
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել է հինգ կանոն, թե ինչպես գեղեցիկ ու հետաքրքիր հագնվել.
1. Եթե չգիտես որ գունային համադրությունն է սազում՝ մինիմալիստական գույներ ընտրիր, օրինակ սևն ու սպիտակը գեղեցիկ են դիտվում բոլոր դեպքերում:
2. Կոշիկն ընտրելիս անպայման քայլվածքը հաշվի առեք, այսինքն՝ հարմարությունը, որևէ տեղ գնալիս ամենաշատը կոշիկների «մեջ եք» լինելու:
3. Բացվածքով զգեստը չպետք է լինի այնպիսին, որ դուք րոպեն մեկ ուղղեք, այն պետք է մնա էլեգանտ ու ԻՐ ՏԵՂՈՒՄ նույնիսկ, երբ դուք թռթվռում ու պարում եք:
4. Կարճը լավ բան է, եթե ունես գեղեցիկ ու քեզ պինդ պահող ամուր ոտքեր…., եթե ոչ)……առհասարակ լուծումներ կարելի գտնել միշտ!
5. Փորը բաց կամ կարճ տոպերով հագուստն ըստ իս ավելի #teenage – երիտասարդ տարիքին է բնորոշ, իսկ էլեգանտ հագուստը տարիք չի ճանաչում. միշտ ներկայանալի է (անգամ ջինսերով կարելի է լինել ու մնալ էլեգանտ)
Իրականում կետերը շատ են, ու չափազանց անհատական. մարդու տրամադրությունն է ի վերջո նրա լավագույն հագուստը: