Մակրոնի քաղաքական ուժը պարտվեց ընտրությունների առաջին փուլում
Մարի Լը Պենի աջ արմատական «Ազգային միավորում» կուսակցությունն առաջատարն է Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններում, Մակրոնի գլխավորությամբ «Միասին» քաղաքական ուժը հայտնվել է երրորդ տեղում։
Ձայների քանակով երկրորդ հորիզոնականում ձախերի «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքն է, հայտնում է երկրի ՆԳՆ-ն:
«Ազգային միասնության առջև կանգնելով՝ եկել է երկրորդ փուլում լայն, ակնհայտ ժողովրդավարական և հանրապետական դաշինքի ստեղծման ժամանակը»,- հայտարարել է Մակրոնը։
Նա նաև նշել է, որ առաջին փուլում ընտրողների բարձր մասնակցությունը վկայում է «այս քվեարկության կարևորության մասին մեր բոլոր հայրենակիցների համար և քաղաքական իրավիճակը պարզաբանելու ցանկության մասին»։
Ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված է հուլիսի 7-ին։
Ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ Մակրոնը ցրել է Ազգային ժողովը Եվրախորհրդարանի ընտրություններում իր կուսակցության պարտությունից հետո:
Հիշեցնենք, որ դեռ հունիսի 10-ին Մակրոնը հայտարարել էր Ֆրանսիայի ԱԺ–ն ցրելու ու նոր արտահերթ ընտրություններ անելու մասին։
Հունիսի 9-ին Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում տեղի են ունեցել Եվրախորհրդարանի ընտրություններ։ Ֆրանսիայից առաջատարը Մարին Լը Պենի Ազգային միասնություն կուսակցությունն էր։