Պարեկները Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել
![](/timthumb.php?src=disc/01-07-24/599f67df5daeedce89d223cbfc290cbe.jpg&w=450)
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները հունիսի 30-ին Թբիլիսյան խճուղում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տարել 52-ամյա Գրիգոր Ա.-ին: Նա 2023 թ. հոկտեմբերի 31-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ճանապարհատրանսպոտային պատահարի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: