Սևանա լիճը ողբերգական վիճակում է․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
![](/timthumb.php?src=disc/01-07-24/eb7a3ffc52265aa824b7fd6ed9b7f0bf.jpg&w=450)
«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանն է: Այդ մասին գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ ավելացնելով, որ այսօրվա դրությամբ մեր ազգային շտեմարանը գտնվում է ողբերգական վիճակում:
«Շրջել եմ Սևանա լճի ափամերձ տարածքներով. խայտառակություն է Վարդենիս-Կարճաղբյուր հատվածում: Նկարահանել եմ կադրեր, թե ինչ աղբի մեջ է մեր ազգային հարստությունը և պետական հոգածության ինչ բացակայություն է արձանագրվում:
Ցավոք սրտի, միայն այս հատվածում չէ, որ նման իրավիճակ է», - գրել է նա՝ մանրամասները ներկայացնելով տեսանյութում: