Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը
Հայաստանի կանանց ազգային հավաքականն ավարտեց իր ելույթները Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:
Կայացած խաղում Հայաստանը 39:53 հաշվով պարտվեց Կոսովոյի հավաքականին:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Կայլա Քեշմեշյանն էր՝ վաստակած 12 միավորով:
Նա նաև 4 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը զբաղեցրեց առաջնության 6-րդ տեղը: