Ֆրանսիայում գազի գինը կբարձրանա
Ֆրանսիայում գազի գինը հուլիսի 1-ից կբարձրանա 11,7%-ո, հաղորդում է Franceinfo ռադիոկայանը։
Այս որոշումը կայացրել է Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը (CRE)՝ գազատարների պահպանման ծախսերը հոգալու համար։ Գազի միջին գինը, այսպիսով, կկազմի 129,20 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի համար, ինչը գրեթե 12%-ով ավելի է, քան հունիսին։
Միջոցառումը կվերաբերի մոտ 10 միլիոն ֆրանսիացիների: Նշվում է, որ այս որոշումը հիմնականում պայմանավորված է մատակարարման ծախսերի աճով, այլ ոչ թե էներգակիրների գներով, որոնք ավելի ցածր են դարձել, քան էներգետիկ ճգնաժամի գագաթնակետին։