Ֆրանսիայի ՆԳՆ-ն հրապարակել է խորհրդարանի արտահերթ ընտրության նախնական արդյունքները
Մարին Լը Պենի ծայրահեղ աջ «Ազգային միավորումը» հաղթանակ է տանում Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրության առաջին փուլում: Այս մասին հայտնում է երկրի ներքին գործերի նախարարությունը:
Նշվում է, որ միավորմանն իր աջակցությունն է հայտնել ընտրողների 32,2%-ը:
Երկրորդ տեղում ձախ կուսակցությունների նորաստեղծ «Նոր ժողովրդական ճակատն» է, որի օգտին քվեարկել է ֆրանսիացիների 29,1%-ը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին՝ հանուն հանրապետության» կոալիցիան զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ ձայների 21,5%-ով:
Տեղեկացնենք՝ Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրության երկրորդ փուլը նշանակված է հուլիսի 7-ին:
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ազգային ժողովը լուծարելու և նոր ընտրություն անցկացնելու հայտարարությունն արել է, երբ հայտնի է դարձել, որ Ֆրանսիայում Եվրախորհրդարանի պատգամավորների ընտրությունում մեծ տարբերությամբ հաղթում է Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցությունը: