Ուզում եմ Եվրոյում մնալ ևս մի քանի շաբաթ․ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ
Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հայտարարել է, որ չի մտածում Անգլիայի հավաքականից հեռանալու մասին:
Երբ նրան հարցրել են՝ կարծո՞ւմ է, որ Եվրո-2024-ի 1/8 եզրափակչի Սլովակիայի դեմ խաղը կարող է լինել իր համար վերջինը ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, նա ասել է․
«Ոչ, ես այդպես չեմ կարծում։ Ինձ դուր է գալիս այստեղ: Ես ուզում եմ այստեղ մնալ ևս մի երկու շաբաթ։ Անհամբեր սպասում եմ առաջիկա մի քանի օրերին»։
53-ամյա մասնագետի պայմանագիրը Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հիշեցնենք, որ այսօր այսօր կկայանա Անգլիա - Սլովակիա հանդիպումը։