Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանի արտահերթ ընտրության քվեարկությունը
Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանի արտահերթ ընտրության առաջին փուլը։
Երկրորդ փուլը նշանակված է հուլիսի 7-ին: Այն կարող է պատմական հաղթանակ բերել ծայրահեղ աջ «Ազգային միավորմանը»:
Ֆրանսիացիները երկու փուլում պետք է ընտրեն 577 պատգամավորի, որոնք ներկայացնելու են նրանց շահերը երկրի խորհրդարանում:
Հինգերորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է ընտրությունն անցկացվում նման սեղմ ժամկետում:
Պայքարը ծավալվում է երեք հիմնական ուժերի միջև, որոնցից յուրաքանչյուրը վայելում է քաղաքացիների աջակցությունը:
Վերջին հարցումների համաձայն՝ առաջատարն «Ազգային միավորումն» է՝ ձայների 37 տոկոսով, որին հաջորդում է ձախ կուսակցությունների նորաստեղծ «Նոր ժողովրդական ճակատը»՝ ձայների 28 տոկոսով, նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան՝ «Միասինը», կարող է ստանալ ձայների 20 տոկոսը:
Ընդ որում՝ մասնակցության հայտը կարող է կազմել 67%, ինչը 20%-ով ավելի է, քան 2022-ի նախագահի ընտրության ժամանակ:
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ազգային ժողովը լուծարելու և նոր ընտրություն անցկացնելու հայտարարությունն արել է, երբ հայտնի է դարձել, որ Ֆրանսիայում Եվրախորհրդարանի պատգամավորների ընտրությունում մեծ տարբերությամբ հաղթում է Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցությունը:
Ծայրահեղ աջերի հավաքած ձայները կրկնակի գերազանցել են Մակրոնի «Վերածնունդ» կուսակցության քվեները: Մակրոնը մտահոգություն է հայտնել, որ Եվրախորհրդարանի ընտրությունում հաղթում են այն խմբակցությունները, որոնք դեմ են առաջընթացին։