Ես հպարտ եմ Խորվաթիայի հավաքականի խաղով․ Մոդրիչ
Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը սոցիալական ցանցերում գրառում է կատարել Եվրոպայի առաջնությունից իր հավաքականի դուրս մնալուց հետո։ Նա խոստովանել է, որ հպարտ է իր թիմով։ Այս մասին գրում է Armsport-ը:
«Այս մարզաշապիկով ես զգացել եմ իմ կյանքի ամենամեծ ուրախությունն ու հպարտությունը: Եվրոպայի այս առաջնությունում մենք ապրեցինք ֆուտբոլի «ոչ այնքան գեղեցիկ» հատվածը։ Բայց ես հպարտ եմ Խորվաթիայի հավաքականի խաղով: Շնորհակալություն մեծ աջակցության համար»,- գրել է Մոդրիչը։
Խորվաթիայի հավաքականը Իսպանիայի, Իտալիայի և Ալբանիայի հետ խմբում գրավեց երրորդ տեղը։