Գորիսի համայնքապետարանն աշխատանքներ է իրականացնում դեպի Ներքին Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնման ուղղությամբ
Գորիսի համայնքապետարանը ձեռնամուխ է եղել դեպի Ներքին Խնձորեսկ գյուղ տանող ճանապարհի մաքրման և անցանելիության ապահովման աշխատանքներին՝ վերջին հեղեղումների հետևանքով ճանապարհին առաջացած խոչընդոտները վերացնելու նպատակով։ Այս մասին հայտնում են համայնքապետարանից։
Համայնքի ղեկավարի տեղակալ Արտյոմ Աղաջանյանն այցելել է աշխատանքների իրականացման վայր՝ ճանապարհի վիճակին ծանոթանալու և մաքրման գործընթացին հետևելու համար:
«Մեր առաջնահերթություններից է ապահովել համայնքի բոլոր բնակավայրերի հասանելիությունը: Աշխատանքներն իրականացվում են հատուկ տեխնիկայի ներգրավմամբ:
Գորիսի համայնքապետարանը շարունակելու է գործադրել անհրաժեշտ ջանքերը՝ Ներքին Խնձորեսկի և համայնքի այլ բնակավայրերի ճանապարհների պատշաճ վիճակն ապահովելու ուղղությամբ՝ նպաստելով բնակիչների կենսապայմանների բարելավմանը և սոցիալ-տնտեսական կապերի զարգացմանը»,- հայտնում են համայնքապետարանից: