Երևան, 02.Հուլիս.2024, 00:00 |
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Թրամփին դատակ... Ադրբեջանում COP29-ին ընդառաջ՝ իրավապաշտպաններ... Հետախուզվողը հայտնաբերվեց «Շիրակ» օդանավակայա... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձա... «Սյունիքը» հրաժարվել է հանդես գալ Հայաստանի Պ... Այն հատվածներում, որտեղ սահմանագծում և սահման... Նախագահի հրամանագրով դատավորներ են նշանակվել ... Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սևծովյան... Սա մի բան է նշանակում՝ այս իշխանություններով ... Ռուսաստանը ներկայացնող Պապիկ Ջավադյանը հաղթեց... ՆԱՏՕ-ն ձգտում է ամրապնդել հարաբերությունները ... Հրդեհ՝ Մանկավարժական համալսարանի ներսում գոր... Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Բելգիային և դուրս... ՀՀ նախագահը և ԱՄՆ Սան Խոսե համալսարանի նախկին... Դավիթ Տոնոյանի գործով Վերաքննիչ հակակոռուպցիո... Արմեն Եգանյանը նշանակվել է Էկվադորում Հայաստա... Վարչապետն ընդունել է Սևծովյան տնտեսական համագ... Սահմանազատումը միտված է մեր երկիրը ստորացնելո... 37-ամյա կինը այլ անձանց խաղային հաշիվներից ու... Դավ Քեմերոնը բացահայտ պատմել է՝ ինչպես են զար... Վահագն Խաչատուրյանը ԱՄՆ անկախության օրվա առթի... Գյումրիում հայտանբերվել է 22-ամյա տղամարդու դ... ԱԳ փոխնախարարը Հունգարիայի պետքարտուղարին է ն... ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել Եվրո-2024-ում Բելի... Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված 29.743 քա... Կյանքից հեռացել է «Գոյ» թատրոնի հիմնադիր Մկրտ... Անկարան հրաժարվել է Հայաստանի ներկայացուցչի հ... Դերասանուհի Այա Մանուկյանը քաղցկեղ ունի. նա բ... Դանիել Արշակյանը որոնվում է որպես անհետ կորած... Խաղաղության պայմանագրի հիմնական պայմանը Հայաս... Ծաղկաձորում բախվել են «Lexus»-ը և «Mercedes»-... Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատար... Ավետ Պողոսյանը հուլիսի 3-ից կազատվի ԲՏԱ նախար... Նոր սարքը հնարավորություն է տալիս սառը զենքի ... Գրանցվել է 637 դեպք, որից 240-ը՝ արտակարգ. ՓԾ... Անտառային հրդեհներ՝ Թուրքիայի հարավարևմտյան ա... Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունները ա... Ալեն Սիմոնյանն ընդունել է Սեւծովյան տնտեսական... Նարեկ Սամսոնյանը չի կալանավորվի Բելառուսը սպառնացել է միջուկային զենքի կիրառմ... Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական ... 2018-ի հեղափոխությունը փոխկապակցված է «Որոգայ... Իրական Հայաստանը, այդ թվում՝ հենց արդարության... Արման Սահակյանի կողմից պետությանը պատճառված մ... Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդի... Որպես անհետ կորած որոնվող 21-ամյա երիտասարդը ... Վենետիկի հանձնաժողովն ու ԵԽ համատեղ կարծիք են... Վերջին 3 օրում գրանցվել է 53 պատահար. 4 մարդ ... Մոտ 10կգ թմրամիջոցների մաքսանենգություն և իրա... ՄՊՀ նախագահը Ժնևում ելույթ կունենա ՄԱԿ-ի UNCT... ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ... Ինչով է Եկեղեցին խանգարում ԵՄ-ին Հայաստանի ան... Ժողովրդավարությունը հանգամանքների բերումով առ... Գեղեցիկ ու հետաքրքիր հագնվելու հինգ կանոն՝ Նա... Գեղարքունիքի մարզում հունիս ամսին ծնվել է 99 ... Սարսափելի է, երբ տեսնում ես, որ մի քանի մետր ... Աշխատելու ենք, որ Հայաստանն ավելի մոտ գտնվի Ե... Արթուր Աբրահամը հայկական կոնյակ է նվիրել Մայք... ՄԻՊ-ը բողոքներ է ստացել, որ «Հայաստանի էլեկտր... Կասեցվել է երեխաների զարգացման կենտրոնի արտադ... Կանանց մի հսկայական մասի պոտենցիալը մենք ինչ-... Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԱԺ-ի անվտանգությա... Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահա... Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջ... Սպասվում է ոչ շատ շոգ և տեղումնառատ հուլիս. Ս... Կարևորում ենք ԱՄՆ կոնգրեսականների կողմից ներկ... Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն, ... Բոլոր փորձությունները դիմակայելի են, երբ կա ա... Եթե չլինեինք ժողովրդավարական երկիր, վստահեցնո... ԶՈՒ համալրման գործընթացն անհրաժեշտ է մշտապես.... Նորագյուղ թաղամասը, ենթադրվում է, որ դառնալու... Գյումրիում տղամարդը քրոջը պաշտպանելու նպատակո... Մի բան հստակ է` Հայաստանում ժողովրդավարությու... ՊԵԿ-ը կանխել է ՌԴ քաղաքացու կողմից մաքսային հ... ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ... Աստղագուշակ՝ հուլիսի 1-ի համար Վերջում պարզվելու է, որ միակ «ապօրինի գույքը»... Պարեկները Մոսկվայի մարզի իրավապահների կողմից ... Երևանում բախվել են «Toyota Land Cruiser Prado... Մակրոնի քաղաքական ուժը պարտվեց ընտրություններ... Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ին Հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գրան... ՊՆ ժամկետային զինծառայողը «Mercedes»-ով բախվե... Այսօր սահմանազատման և սահմանագծման, Արցախյան ... Սևանա լիճը ողբերգական վիճակում է․ Թագուհի Թով... Ջուր չի լինի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լույս չի լինելու․ հայտնի են հասցեները Պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի... Գազանջատումներ՝ տասնյակ հասցեներում Հնդկաստանում տանկի խորտակման հետևանգով 5 զինվ... Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը Եվրոպա... «ՆերՈւժ» ծրագրին մասնակցելու հայտերի ընդունմա... Ֆրանսիայում գազի գինը կբարձրանա Բռնցքամարտիկ Սամվել Սիրամարգյանը՝ Եվրոպայի չե... ՃՏՊ` Աստղաձոր գյուղում. կա տուժած Ֆրանսիայի ՆԳՆ-ն հրապարակել է խորհրդարանի արտա... Եվրո-2024. Անգլիան լրացուցիչ ժամանակում հաղթե... Չինաստանի նախագահը պետական այցով կմեկնի Տաջիկ... Ցանկությունս է, որ այս լուսանկարի հարգարժան մ...

Նպատակը մեկն է՝ լաբորատորիաները չպահել դատարկ. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Վաղարշապատի թիվ 3 և թիվ 4 հիմնական դպրոցներ, որտեղ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ համատեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների 5-օրյա վերապատրաստման դասընթացը՝ լաբորատոր սարքավորումների գործարկման և բնագիտական լաբորատորիաների ուղղությամբ ուսուցիչների կարողությունների զարգացման նպատակով:

Ծրագրի շրջանակում իրականացվելու է «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների շուրջ 1000 ուսուցչի վերապատրաստում:

Անդրեասյանը շրջել է դասասենյակներով, հետևել վերապատրաստումների ընթացքին, զրուցել ուսուցիչների հետ և հաջողություն մաղթել նրանց:

Նախարարին ուղեկցել են ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, ԿԳՄՍՆ Կրթական ծրագրերի կենտրոն /ԾԻԳ/ տնօրենի պաշտոնակատար Գրիշա Հովհաննիսյանը, «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը:

Ծրագիրն իրականացվում է ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի «Հանրակրթական դպրոցների վերազինում» ենթաբաղադրիչի շրջանակում, որի արդյունքում հանրակրթական դպրոցների դասավանդման և ուսուցման պայմանների բարելավման նպատակով ՀՀ մի քանի մարզերի դպրոցներում հիմնվել են շուրջ 160 լաբորատորիաներ, որոնք համալրվում են բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումներով, անհրաժեշտ կահույքով և ուսումնական նյութերով: Ամբողջությամբ մշակվել են ուսուցիչների վերապատրաստման մոդուլները, որոնք հասանելի են նաև առցանց հարթակում: Առանձին նախատեսված է նաև ցուցադրական տեսանյութերի տրամադրում, որից ուսուցիչները ցանկացած պահի կկարողանան օգտվել: Առկա է նաև հետադարձ կապի հնարավորություն:

Արմավիրն այս ծրագրում ներառված առաջին մարզն է։ Արմավիրի մարզում ամբողջությամբ ստեղծվել և կահավորվել են 88 դպրոցների լաբորատորիաներ:

Ողջունելով վերապատրաստմանը մասնակցող ուսուցիչներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել պատրաստակամության և տրամադրած ժամանակի համար. «Ուրախ եմ, որ ծանր ուսումնական տարվա ավարտից հետո հմտությունների բարելավման ուղղությամբ դասընթացի եք մասնակցում, որն, իսկապես, գնահատելի է: Ուսումնական տարին հեշտ չէր. գտնվում ենք հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման փուլում, որը ձեզնից լրացուցիչ ջանք և աշխատանք է պահանջում: Մանկավարժության ոլորտում երբեք չենք դադարում սովորել և զարգացնել կարողությունները։ Հուսով եմ՝ այս դասընթացը ևս այդ առումով արդյունավետ հնարավորություն կստեղծի ձեզ համար»:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ կառավարության ծրագրով առանձին թիրախ է սահմանված` հանրապետության բոլոր դպրոցները պետք է ունենան բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ:

«Սարքավորումներն արդեն տրամադրված են, բայց, իհարկե, կարիք ունենք ջանքեր գործադրելու, որպեսզի արված ներդրումները լինեն արդյունավետ, և այդ սարքավորումներն իրապես դառնան կրթական գործընթացի մաս: Իսկապես շատ բարդ է այս առարկաները բացատրել ու ներկայացնել այնպիսի պայմաններում, երբ չկան գործնական հնարավորություններ: Հասկանալի է՝ այդ աշխատանքը պետք է արվի համապատասխան միջավայրում, որն էլ կօգնի ուսուցչին բարելավել դասավանդման որակը։ Այսօր այդ միջավայրը ձևավորված է. կարիք ունենք այն ավելի արդյունավետ օգտագործելու: Նախկինում ունեցել ենք դեպքեր, երբ բավականին մեծ թվով սարքավորումներ են տրամադրվել դպրոցներին, սակայն դրանք խնամքով պահպանվել են փակ սենյակներում: Այդ սարքավորումներն առաջին հերթին տրամադրվում են օգտագործման համար: Իհարկե, խնամքով պետք է պահպանել նաև օգտագործման ժամանակ, ու վստահ եմ՝ այս վերապատրաստումների ընթացքում ձեզ կփոխանցվի այն օգտակար տեղեկատվությունը, թե ինչպես ճիշտ օգտվել սարքավորումներից ու պահպանման համար ճիշտ միջավայր ստեղծել: Նպատակը մեկն է՝ լաբորատորիաները չպահել դատարկ՝ առանց երեխաների, առանց նախագծերի ու դասընթացների, այլ դրանք վերածել ուսումնական ակտիվ միջավայրի»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը համոզմունք է հայտնել՝ ստեղծված հնարավորություններից լավագույնս օգտվելու դեպքում ավելի մեծ թվով երեխաներ կնախընտրեն մասնագիտանալ բնագիտական առարկաների ուղղությամբ, ինչն, առաջին հերթին, կնպաստի թե՛ պետության, թե՛ տնտեսության զարգացմանը և թե՛ սովորողների կարողությունների բացահայտմանը:

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը ևս ողջունել է ներկաներին և կարևորել նմանօրինակ ծրագրի մեկնարկը. «Ուրախ ենք, որ բնագիտական և ինժեներական լաբորատորիաների հիմնման պիլոտային ծրագրի առաջին շահառուն դարձել է հենց Արմավիրի մարզը։ Վստահ եմ՝ վերապատրաստումները կծառայեն իրենց նպատակին ու կնպաստեն դասընթացների առավել արդյունավետ կազմակերպմանը»:

Վերապատրաստումներն իրականացնում են մրցույթների արդյունքում ընտրված փորձագետները: «Կրթական ծրագրերի կենտրոնի» /ԾԻԳ/ ՏՀՏ բաժնի ղեկավար Հարություն Ղարիբջանյանի խոսքով՝ վերապատրաստման նյութերն ու ցուցադրական տեսանյութերը վերաբերում են լաբորատոր սարքավորումների շահագործմանը և ընթացիկ սպասարկմանը, ինչպես նաև դասապրոցեսում այս սարքավորումների օգտագործմանը՝ դասավանդման ժամանակակից մեթոդաբանության և թվային ուսումնաօժանդակ նյութերի կիրառմամբ: Ժամանակակից կահավորմանը զուգահեռ քիմիայի և կենսաբանության լաբորատորիաներում իրականացվել են նաև ջրամատակարարման և ջրահեռացման մոնտաժային աշխատանքներ:

Այս թեմայով

ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Թրամփին դատակ... Ադրբեջանում COP29-ին ընդառաջ՝ իրավապաշտպաններ... Հետախուզվողը հայտնաբերվեց «Շիրակ» օդանավակայա... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձա... «Սյունիքը» հրաժարվել է հանդես գալ Հայաստանի Պ... Այն հատվածներում, որտեղ սահմանագծում և սահման... Նախագահի հրամանագրով դատավորներ են նշանակվել ... Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սևծովյան... Սա մի բան է նշանակում՝ այս իշխանություններով ... Ռուսաստանը ներկայացնող Պապիկ Ջավադյանը հաղթեց... ՆԱՏՕ-ն ձգտում է ամրապնդել հարաբերությունները ... Հրդեհ՝ Մանկավարժական համալսարանի ներսում գոր... Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Բելգիային և դուրս... ՀՀ նախագահը և ԱՄՆ Սան Խոսե համալսարանի նախկին... Դավիթ Տոնոյանի գործով Վերաքննիչ հակակոռուպցիո... Արմեն Եգանյանը նշանակվել է Էկվադորում Հայաստա... Վարչապետն ընդունել է Սևծովյան տնտեսական համագ... Սահմանազատումը միտված է մեր երկիրը ստորացնելո... 37-ամյա կինը այլ անձանց խաղային հաշիվներից ու... Դավ Քեմերոնը բացահայտ պատմել է՝ ինչպես են զար... Վահագն Խաչատուրյանը ԱՄՆ անկախության օրվա առթի... Գյումրիում հայտանբերվել է 22-ամյա տղամարդու դ... ԱԳ փոխնախարարը Հունգարիայի պետքարտուղարին է ն... ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել Եվրո-2024-ում Բելի... Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված 29.743 քա... Կյանքից հեռացել է «Գոյ» թատրոնի հիմնադիր Մկրտ... Անկարան հրաժարվել է Հայաստանի ներկայացուցչի հ... Դերասանուհի Այա Մանուկյանը քաղցկեղ ունի. նա բ... Դանիել Արշակյանը որոնվում է որպես անհետ կորած... Խաղաղության պայմանագրի հիմնական պայմանը Հայաս... Ծաղկաձորում բախվել են «Lexus»-ը և «Mercedes»-... Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատար... Ավետ Պողոսյանը հուլիսի 3-ից կազատվի ԲՏԱ նախար... Նոր սարքը հնարավորություն է տալիս սառը զենքի ... Գրանցվել է 637 դեպք, որից 240-ը՝ արտակարգ. ՓԾ... Անտառային հրդեհներ՝ Թուրքիայի հարավարևմտյան ա... Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունները ա... Ալեն Սիմոնյանն ընդունել է Սեւծովյան տնտեսական... Նարեկ Սամսոնյանը չի կալանավորվի Բելառուսը սպառնացել է միջուկային զենքի կիրառմ... Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական ... 2018-ի հեղափոխությունը փոխկապակցված է «Որոգայ... Իրական Հայաստանը, այդ թվում՝ հենց արդարության... Արման Սահակյանի կողմից պետությանը պատճառված մ... Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդի... Որպես անհետ կորած որոնվող 21-ամյա երիտասարդը ... Վենետիկի հանձնաժողովն ու ԵԽ համատեղ կարծիք են... Վերջին 3 օրում գրանցվել է 53 պատահար. 4 մարդ ... Մոտ 10կգ թմրամիջոցների մաքսանենգություն և իրա... ՄՊՀ նախագահը Ժնևում ելույթ կունենա ՄԱԿ-ի UNCT... ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ... Ինչով է Եկեղեցին խանգարում ԵՄ-ին Հայաստանի ան... Ժողովրդավարությունը հանգամանքների բերումով առ... Գեղեցիկ ու հետաքրքիր հագնվելու հինգ կանոն՝ Նա... Գեղարքունիքի մարզում հունիս ամսին ծնվել է 99 ... Սարսափելի է, երբ տեսնում ես, որ մի քանի մետր ... Աշխատելու ենք, որ Հայաստանն ավելի մոտ գտնվի Ե... Արթուր Աբրահամը հայկական կոնյակ է նվիրել Մայք... ՄԻՊ-ը բողոքներ է ստացել, որ «Հայաստանի էլեկտր... Կասեցվել է երեխաների զարգացման կենտրոնի արտադ... Կանանց մի հսկայական մասի պոտենցիալը մենք ինչ-... Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԱԺ-ի անվտանգությա... Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահա... Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջ... Սպասվում է ոչ շատ շոգ և տեղումնառատ հուլիս. Ս... Կարևորում ենք ԱՄՆ կոնգրեսականների կողմից ներկ... Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն, ... Բոլոր փորձությունները դիմակայելի են, երբ կա ա... Եթե չլինեինք ժողովրդավարական երկիր, վստահեցնո... ԶՈՒ համալրման գործընթացն անհրաժեշտ է մշտապես.... Նորագյուղ թաղամասը, ենթադրվում է, որ դառնալու... Գյումրիում տղամարդը քրոջը պաշտպանելու նպատակո... Մի բան հստակ է` Հայաստանում ժողովրդավարությու... ՊԵԿ-ը կանխել է ՌԴ քաղաքացու կողմից մաքսային հ... ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ... Աստղագուշակ՝ հուլիսի 1-ի համար Վերջում պարզվելու է, որ միակ «ապօրինի գույքը»... Պարեկները Մոսկվայի մարզի իրավապահների կողմից ... Երևանում բախվել են «Toyota Land Cruiser Prado... Մակրոնի քաղաքական ուժը պարտվեց ընտրություններ... Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ին Հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գրան... ՊՆ ժամկետային զինծառայողը «Mercedes»-ով բախվե... Այսօր սահմանազատման և սահմանագծման, Արցախյան ... Սևանա լիճը ողբերգական վիճակում է․ Թագուհի Թով... Ջուր չի լինի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լույս չի լինելու․ հայտնի են հասցեները Պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի... Գազանջատումներ՝ տասնյակ հասցեներում Հնդկաստանում տանկի խորտակման հետևանգով 5 զինվ... Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը Եվրոպա... «ՆերՈւժ» ծրագրին մասնակցելու հայտերի ընդունմա... Ֆրանսիայում գազի գինը կբարձրանա Բռնցքամարտիկ Սամվել Սիրամարգյանը՝ Եվրոպայի չե... ՃՏՊ` Աստղաձոր գյուղում. կա տուժած Ֆրանսիայի ՆԳՆ-ն հրապարակել է խորհրդարանի արտա... Եվրո-2024. Անգլիան լրացուցիչ ժամանակում հաղթե... Չինաստանի նախագահը պետական այցով կմեկնի Տաջիկ... Ցանկությունս է, որ այս լուսանկարի հարգարժան մ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan