Հայտնի է Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի օրը
Իրանում արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հաջորդ շաբաթ՝ հուլիսի 5-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների 50 տոկոսից ավելին:
Առաջին փուլի նախնական արդյունքներով՝ Իրանի առողջապահության նախկին նախարար, ռեֆորմիստական թևի ներկայացուցիչ Մասուդ Պեզեշքիանը հավաքել է ավելի քան 10,4 մլն ձայն, իսկ նրա գլխավոր մրցակից, պահպանողական թևի թեկնածու Իրանի անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդ Սաիդ Ջալիլին՝ ավելի քան 9,4 մլն: Ընդհանուր առմամբ հաշվարկվել է ավելի քան 24,4 մլն քվեաթերթիկ:
Իրանի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 28-ին: