Մանրամասներ՝ կողաշրջված բեռնատարից
![](/timthumb.php?src=disc/29-06-24/90a344223cead9da8a7a2418f57ee2de.jpg&w=450)
Հունիսի 29-ին՝ ժամը 09:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.) և «Shacman» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Ս.). վերջինս կողաշրջվել է, և առկա է դիզվառելիքի արտահոսք։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Shacman» մակնիշի բեռնատարի վարորդը հոսպիլատացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Shacman» մակնիշի բեռնատարը և դադարեցրել վառելիքի արտահոսքը։