44 կիլոգրամ. Անջելինա Ջոլին հասել է վտանգավոր նիհարության
![](/timthumb.php?src=disc/29-06-24/1d5ffcf62ea78278d090c180ce3f61bf.jpg&w=450)
Անջելինա Ջոլին իր ծայրահեղ նիհարությամբ վախեցրել է երկրպագուներին՝ հայտնվելով Թոնի մրցանակաբաշխությանը։ Նույնիսկ թավշյա զգեստի ծալքերը չէին թաքցնում նրա կազմվածքի փոփոխությունները։
Երկրպագուներն անմիջապես արձագանքել են սոցցանցերում: «Նա այնքան նիհար է», «Նա գրեթե կմախքի տեսք ունի»,- Showbiz-ի փոխանցմամբ՝ գրել են նրանք:
Անջելինայի քաշը մոտ 44 կիլոգրամ է։ Նրա 173 սանտիմետր հասակով սա շատ քիչ է։ Ջոլին տեղյակ է իր խնդրի մասին և դիտմամբ ցույց է տալիս իր նիհարությունը, In Touch Weekly-ին պատմում է ինսայդերներից մեկը: «Եթե նա կրի բաց զգեստ, բոլորը կխոսեն նրա արտաքինի մասին: Նա գործնականում հրավիրում է մարդկանց մեկնաբանել իր քաշը։ Այնպիսի տպավորություն է, որ նա ուշադրության քաղցած ունի», – ասել է հրատարակության աղբյուրը:
Անջելինան Բրեդ Փիթի հետ ամուսնալուծության երկար գործընթաց է անցնում։ Դերասանուհու համար իրավիճակն ավելի է բարդացել, քանի որ դատարանը նրանից պահանջում է փաստաթղթեր՝ կապված վերջին ութ տարիների ընթացքում իրենց երբեմնի ընդհանուր առանձնատան անձնակազմի հետ։