Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը
![](/timthumb.php?src=disc/29-06-24/7ccd116737fe44206936badaac4fa09f.jpg&w=450)
Այսօր 89 տարեկանում մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը։ Այս մասին հայտնում են Եղիշե Չարենցի տուն-թանգարանից:
«Եղիշե Չարենցի տուն-թանգարանի անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում Չարենց ընտանիքին, մտերիմներին, չարենցասեր հանրույթին մեծ կորստի համար»,-ասվում է հաղորդագրությունում: