«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ
ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» արգելավայրի տարածքում հունիսի 25-ին իրականացված խոշոր կաթնասունների հերթական քանակային մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են Հայկական մուֆլոններ: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:
Հայկական մուֆլոնը (լատ.՝ Ovis orientalis gmelini) գրանցված է Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cde» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»։