Սպասվում է անձրև և ամպրոպ
![](/timthumb.php?src=disc/29-06-24/a3c8e5e5e4798489ab9c7739fb32b307.jpg&w=450)
Հայաստանի Հանրապետության տարածքում՝ հունիսի 29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 30-ին, հուլիսի 1-3-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հուլիսի 1-2-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ։ Հուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 29-ից հուլիսի 1-2-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում և Տավուշում՝ 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում` հունիսի 29-ի երեկոյան ժամերին, հունիսի 30-ին, հուլիսի 1-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 1-2-ին՝ ինտենսիվ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 18-23 մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-17 մ/վ արագությամբ։ Հուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։