Շակիրան խոստովանել է, որ լուրջ հարաբերությունների փոխարեն նախընտրում է կարճ սիրավերպերը
Երկու տարի առաջ Շակիրան բաժանվեց սիրելիից՝ Ժերար Պիկեից։ Դրանից հետո նա հարաբերություններ է ունեցել Թոմ Քրուզի և Լյուիս Հեմիլթոնի հետ։ Երգչուհին հազվադեպ է խոսում իր անձնական կյանքի մասին, սակայն այս անգամ բացառություն է արել:
47-ամյա երգչուհին բացահայտորեն խոստովանել է, որ «դեմ չէ առանձնահատուկ ընկերներ ունենալուն» և օրինակ է բերել գործընկերներին, ովքեր հրաժարվել են սովորական հարաբերություններից՝ հանուն ոչ պարտադիր սիրավեպերի։ Շակիրան ասել է, որ այնքան էլ պատրաստ չէ «պաշտոնական հարաբերությունների», բայց բաց է սիրավեպի համար, գրում է Daily Mail-ը։
«Ինձ դուր են գալիս տղամարդիկ։ Սա խնդիր է։ Նրանք չպետք է ինձ դուր գան ինձ հետ կատարվածի պատճառով, բայց պատկերացրեք, թե որքան են ինձ դուր գալիս տղամարդիկ, որ նրանք դեռ ինձ դուր են գալիս»,- ասել է փոփ-դիվան։ Ի դեպ, Շակիրային վերջերս տեսել են «Էմիլին Փարիզում» ֆիլմի 32-ամյա դերասան Լյուսիեն Լավիսկոնտի հետ։ Մարտին արտիստը նկարահանվել է երգչուհու Puntería երգի տեսահոլովակում։
Ապրիլին հրապարակմանը մի աղբյուր հայտնել է, որ նա և Լյուսիենը «հանդիպում են միմյանց, բայց դեռ լուրջ չէ»: Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում աստղն ասել է, որ ներկայումս հետաքրքրված չէ լուրջ հարաբերություններով, քանի որ իր երեխաների բարեկեցությունը Շակիրայի գլխավոր նպատակն է:
Հիշեցնենք, որ Շակիրան ու Ժերար Պիկեն միասին են եղել 11 տարի։ Երգչուհին ֆուտբոլիստից երկու երեխա է լույս աշխարհ բերել՝ որդիներ Միլանին և Սաշային։ Աստղերը բաժանվել են 2022 թվականին։ Խոսակցություններ կային, որ մարզիկը դավաճանել է Շակիրային իր ներկայիս սիրելիի՝ Կլարա Չիայի հետ։