Առաջիկա չորս տարում Ուկրաինան տարեկան 60 մլրդ դոլարի ռազմական աջակցություն կստանա․ Շմիհալ
Առաջիկա չորս տարում միջազգային գործընկերները նախատեսում են Ուկրաինային տարեկան 60 մլրդ դոլարի ընդհանուր ռազմական աջակցություն տրամադրել։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը։
Նրա խոսքով՝ արդեն այս տարի երկիրը լրացուցիչ 50 մլրդ դոլար կստանա դաշնակիցներից՝ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների շահույթի շնորհիվ:
Շմիհալը հավելել է, որ Ուկրաինան անվտանգության երաշխիքների վերաբերյալ արդեն 20 համաձայնագիր է ստորագրել դաշնակիցների, այդ թվում՝ Եվրամիության և ԱՄՆ-ի հետ։