18-ամյա վարորդը Սևան քաղաքում «Նիվա»-ով շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում
![](/timthumb.php?src=disc/28-06-24/3a0720d9358a24aa25aa594beb9774fa.jpg&w=450)
Երեկ ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 18-ամյա Խաչիկ Բ.-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Շահումյան փողոցում ՝ դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: