Սուրբ Սարգիս և սպասված երազ
Սուրբ Սարգիս Զորավարի տոնին սպասում են հազարավոր երիտասարդներ, ովքեր հավատում են Սուրբ Սարգսի զորությանն ու սպասում են այն խորհրդավոր գիշերվան, երբ դեռ իրականության մեջ չհանդիպած իրենց կեսին տեսնելու են երազում:
Սակայն բացի երիտասարդների սիրո բարեխոսը լինելուց Սուրբ Սարգիսը քաջ զորավար էր, այլ նաև մեծ քարոզիչ: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337թթ.) կողմից կարգվում է սպարապետ' Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա իր քաջության ու ազնվության համար աչքի է ընկնում նաև հարևան Պարկաստանում: Նա իր որդու՝ Մարտիրոսի և 14 կտրիչների հետ զոհվեց հանուն քրիստոնեական հավատքի: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու հավատն առ Աստված, նրա աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Այս ամենը նկատելով և իր կրոնի հանդեպ վտանգ զգալով Շապուհը Սարգսին առաջարկում է զոհ մատուցել ու պաշտել կրակը,սակայն զայրացած Սարգիսը կոտրում է բագին:Կատաղի ամբոխը հարձակվում է նրանց վրաև Սարգիսը իր որդու՝ Մարտիրոսի և 14 հետ սպանվում է:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի որոշմամբ Սուրբ Սարգիս Զորավարի տոնը հռչակել է Երիտասարդության օրհնության օր: Այն շարժական տոն է, այս տարի այն տեղի է ունենում հունվարի 26-ին: Ժողովրդական մտածողության մեջ Սարգիսը չի զոհվել, այլ «լույս» է դարձել և արագահաս է, ինչպես լույսը։ Շատերը հավատում են, որ Սուրբը ուրբաթ երեկոյան և գիշերը այցելում է մարդկանց տները։ Տան կանայք սկուտեղի վրա փոխինձ են մաղում, դնում դռան հետևում, որ սուրբ Սարգիսը կայցելի իրենց, և նրա ձիու պայտերի հետքը կմնա փոխինձի վրա։ Շաբաթ առավոտյան պատարագից հետո այդ փոխինձը շաղախում և ուտում են։ Սարգիսը ժողովրդի մեջ դիտվում է որպես զինվորականների և երիտասարդների սիրո հովանավոր ու նրանց նպատակներն իրականացնող սուրբ։ Տոնին նախորդող ուրբաթ երեկոյան, երիտասարդները աղի բլիթ են ուտում, որպեսզի սրբի բարեխոսությամբ երազում տեսնեն իրենց ջուր տվող էակին: Այս խորհրդավոր ու առեղծվածային երազին սպասում են բոլոր երիտասարդները, որոնց սիրո հովանավորն ու բարեխոսն է Սուրբ Սարգիս Զորավարը: