Ալիևը ցրել է Ադրբեջանի Միլլի մեջլիսը
![](/timthumb.php?src=disc/28-06-24/b79ce30539dc2a4077e9ccafe178233b.jpg&w=450)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել խորհրդարանը՝ Միլլի մեջլիսը, ցրելու և սեպտեմբերի 1-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին։
Ըստ օրենքի՝ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային այս տարվա նոյեմբերին:
Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության վարչության հունիսի 20-ի նիստում կուսակցության պատգամավորները միաձայն որոշում էին ընդունել դիմել Ադրբեջանի նախագահին Միլլի մեջլիսը լուծարելու համար։