ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները Միխայել Ռոթի հետ քննարկել են ՀՀ անվտանգային համակարգի ամրապնդման հարցեր
![](/timthumb.php?src=disc/28-06-24/1f2db47775bc1df44bbd914a19ee8dc4.jpg&w=450)
Հունիսի 28-ի առավոտյան աշխատանքային նախաճաշի շուրջ հանդիպում ունեցանք Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի հետ: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Քննարկեցինք Հայաստանի անվտանգային համակարգի ամրապնդման և տնտեսական հզորացման հարցերը:
Կարևորեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցերը:
Զրույցի առանցքում էր ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարները»,- ասված է Կոնջորյանի ֆեյսբուքյան գրառման մեջ: