Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է 2025-2027 թվականների ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027 թվականների Միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է նախորդ քննարկումների հիման վրա իրականացված վերլուծությունը, որը ներառել է ՄԺԾԾ առաջարկի հիմքում դրված հիմնական սկզբունքները, պետական գերատեսչությունների ընթացիկ ու կապիտալ ծախսերի սահմանաչափերի գնահատումը, հարկաբյուջետային շրջանակի ծախսային հատվածը և այլն:
Ներկայացված միջնաժամկետ ծախսային ծրագրի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են դիտարկումներ ծրագրի առանձին կետերի շուրջ:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է գերատեսչությունների ղեկավարներին շարունակել աշխատանքները 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը վերջնական տեսքի բերելու և թիրախները հստակեցնելու ուղղությամբ: