Իշխանություններն ընտրել են ամենախայտառակ տարբերակը․ Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Եթե այսօրվա իշխանությունները նպատակ դնեին ունենալ մարտունակ և դիմադրունակ բանակ, ապա 4 տարին լիարժեք բավարար էր այդպիսի բանակ կառուցելու, անհրաժեշտ պաշտպանական ենթակառուցվածք ստեղծելու և թշնամուն իր հիմնական զենքից` «ուժի կիրառման սպառնալիք»-ից զրկել և իրական խաղաղության բանակցություններ սկսել։
Բայց այս իշխանություններն ընտրել են ամենախայտառակ տարբերակը` սպառազինության գնման միջոցով ստեղծել բանակաշինության պատրանք։ Իսկ մարտունակ բանակ ունենալու համար սպառազինությունն առաջին ու միակ գործոնը չէ։ Հատկապես, եթե ձեռք բերված սպառազինության օգտագործման, քո ունեցած համակարգին ինտեգրելու ինքնուրույն ռեսուրս չունես։
Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ` այս իշխանությունները ո՛չ թե խաղաղության, այլ մեզ համար ողբերգական ելքով պատերազմի հրձիգներ են»։