Կասեցվել է «Էլիտ-Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտը
![](/timthumb.php?src=disc/28-06-24/bd1fd5e3c7d9cd0d979cf4974b576507.jpg&w=450)
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Էլիտ-ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:
Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Աղցան վարունգով-մածունով» և «Խնձորի հյութ» նմուշները մանրէաբանական ՄԱՖԱնՄՔ և ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր)։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։