Կայացել է Բայդենի և Թրամփի առաջին հեռուստաբանավեճը
ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում՝ CNN-ի տաղավարում, տեղի է ունեցել նախընտրական առաջին բանավեճը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի առաջատար հավակնորդների՝ գործող նախագահ Ջո Բայդենի և նախկին նախագահ Դոնալդ Թրամփի միջև:
Ընդհանուր առմամբ, բանավեճը տևել է մեկուկես ժամից մի փոքր ավելի՝ ներառյալ երկու գովազդային դադարները։ Թրամփը և Բայդենը մտքեր են փոխանակել գնաճի, աշխատատեղերի և հարկային քաղաքականության վերաբերյալ: Անդրադարձ է եղել կարևորագույն միջազգային թեմաներին, ինչպիսիք են՝ իրավիճակն Ուկրաինայում և Գազայի հատվածում։
Բանավեճից հետո CNN-ը հեռուստադիտողների շրջանում հարցում է անցկացրել։ Արդյունքների համաձայն՝ գրանցվածների 67%-ը նախապատվությունը տվել է Թրամփին: