ԵԽԽՎ-ն բարձր է գնահատել Հայաստանում Ոստիկանության ոլորտի բարեփոխումների գործընթացը
![](/timthumb.php?src=disc/28-06-24/87fd51eb64ae37ebe8bba8f6821bcf52.jpg&w=450)
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը քվեարկությամբ ընդունել է «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը, հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
«Վեհաժողովը բարձր է գնահատել ժողովրդավարական զարգացմանն ուղղված Հայաստանի շարունակական հանձնառությունը։
Բանաձևում ընդգծվել է, որ չնայած անվտանգային մարտահրավերներին և բարդ միջազգային միջավայրին՝ Հայաստանը շարունակում է բարեփոխումների հավակնոտ օրակարգը։
Վեհաժողովը բարձր է գնահատել նաև համակարգային կոռուպցիայի դեմ պայքարելու հարցում իշխանությունների ցուցաբերած վճռականությունը, ինչի վկայումն են նաև Ոստիկանության ոլորտի բարեփոխումները։
Բանաձևում նշվում է, որ Վեհաժողովը հետևողական է լինելու Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանում իրականացվող գործողությունների 2023-2026 թթ. ծրագրից բխող համագործակցության նկատմամբ, որի շրջանակում կարևորվում են նաև արդարադատության համակարգի բարեփոխումները»-ասված է հաղորդագրության մեջ։