Իրանում մեկնարկել է նախագահի արտահերթ ընտրությունը
Իրանում մեկնարկել է նախագահի արտահերթ ընտրությունը՝ նշանակված Էբրահիմ Ռայիսիի մահվանից հետո։ Արդեն բացվել են ընտրական տեղամասերը։
Ընտրապայքարում մնացել է 4 թեկնածու։ Նրանցից 3-ը պահպանողական են, մյուս թեկնածուն՝ բարեփոխական։ Պահպանողականները քարոզարշավի ընթացքում առաջարկել են հանդես գալ մեկ թեկնածուով, և այս ընթացքում որոշները հանել են իրենց թեկնածությունը՝ հօգուտ իրենց գաղափարակիցների։