ԱՄՆ-ում ֆուտբոլի դաշտը վերածվել է 30 մետրանոց փոսի
ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում ֆուտբոլի դաշտը փլուզվել է` առաջացնելով 30 մետրանոց փոս, հայտնում է «Чемпионат»-ը։
Որպես փլուզման պատճառ է նշվում մարզադաշտի տակ գտնվող հանքը։ Միջադեպի պահին խաղադաշտում ոչ ոք չի եղել։
ԱՄՆ-ն կհյուրընկալի Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության հանդիպումները։ Մրցաշարը կընդունեն նաև Կանադան և Մեքսիկան: Մրցաշարը տեղի կունենա հունիսի 11-ից հուլիսի 19-ը։
Այս պահին ԱՄՆ-ում ընթանում է Ամերիկայի գավաթի խաղարկությունը։ ԱՄՆ-ի հավաքականն առաջին տուրում 2:0 հաշվով հաղթել է Բոլիվային։