Թուրքիայում ձերբակալել են «Իսլամական պետության» հետ առնչություն ունենալու համար կասկածվող 10 օտարերկրացու
Ստամբուլում ոստիկանները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու համար կասկածվող 10 օտարերկրացու՝ հայտնել է Anadolu գործակալությունը:
Կասկածյալների քաղաքացիությունը չի բացահայտվում։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան ավելի վաղ հայտնել էր երկրի վեց նահանգում ԻՊ-ի հետ առնչություն ունենալու կասկածով ավելի քան 30 մարդու ձերբակալման մասին։ Մեկ տարվա ընթացքում ձերբակալվել է ավելի քան 3500 կասկածյալ: