Մարտակերտի քաղաքապետի կալանքը փոխվել է տնային կալանքի
Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ բավարարեց բողոքս և Մարտակերտ համայնքի ղեկավար Միշա Գյուրջինյանի կալանքը փոխեց տնային կալանքով:
Հիշեցնենք, որ դատարանը մեկ ամսի առաջ կիրառել էր 2 ամիս կալանք Մարտակերտի քաղաքապետի նկատմամբ։
Ավելի վաղ փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության Մարտակերտ համայնքի ղեկավարին կալանավորելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդության և կից նյութերի ուսումնասիրությունը հաստատապես վկայում է, որ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին կալանավորելն ունի միայն մեկ նպատակ, այն է՝ վաղվա սպասվող հանրահավաքից առաջ արցախցիներին ահաբեկելը։
Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել և մանրամասներ հայտնել Մարտակերտի քաղաքապետի ձերբակալությունից։ Ըստ այդմ նա կասկածվում է Փաստաթղթերի կեղծման, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության մեջ։