Կառավարությունը հաստատել է «Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիրը»
![](/timthumb.php?src=disc/27-06-24/ddb46c7527d276b86928d86cd9fe2863.jpg&w=450)
Կառավարությունը հաստատել է «Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիրը»: Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից՝ նշելով, որ համաձայն նախագծի՝ կոնյակի սպիրտներ արտահանող տնտեսավարողներին մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը կտրամադրվի պետական աջակցություն արտահանված յուրաքանչյուր մեկ բացարձակ լիտր կոնյակի սպիրտի համար 100 դրամի չափով։
Նպատակն է՝ աջակցել կոնյակի սպիրտ արտահանող տնտեսվարողներին՝ մնացորդների իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար:
Աջակցությունը չի տրամադրվում ներքին շուկայում իրացված կոնյակի սպիրտների խմբաքանակների համար։