Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 80 դեպք, արձանագրվել է 6 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 26-27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 80 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու՝ 12-ական, ֆիզիկական ներգործության ու հոգեկան ներգործության՝ 6-ական, թմրամիջոցի հայտնաբերման և անձնական ունեցվածքի գողության՝ 5-ական, խարդախության, խուլիգանության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, վստահված գույքը հափշտակելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սուտ մատնության, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության և աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, համակարգչային հափշտակության, կաշառակերության, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, անձին ապօրինի ազատությունից զրկելու, կեղծ դեղերի շրջանառության կամ դրանք իրացնելու, ինքնիրավչության, խտրականության, սահմանն ապօրինի հատելու, ինքնավնասման ու խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացումը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է սեքսուալ բնույթի բռնի գործոությունների 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 1 մարդ զոհվել է, 5-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։