«Երկու կարևոր թեմա ենք քննարկելու». Սուրբ Աննա եկեղեցու բակում այսօր հավաք կլինի
![](/timthumb.php?src=disc/27-06-24/f5aafb216df4b4b4e0db23f9b3ff0056.jpg&w=450)
Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տեղեկացնում է, որ այսօր՝ հունիսի 27-ի երեկոյան ժամը 20-ին հավաք են անցկացնելու Սուրբ Աննա եկեղեցու բակում։
«Հավաքի ընթացքում քննարկելու ենք երկու կարևոր թեմա՝
Սույն թվականի հունիսի 12-ին տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում ՀՀ իրավապահ մարմինների պահվածքը, արձագանքը կամ դրա բացակայությունը, արձանագրված օրինաչափությունները և հետագա անելիքները,
Քաղաքական իրավիճակը տարածաշրջանում, Ադրբեջանի արտահերթ ընտրությունների օրակարգը, «Արևմտյան Ադրբեջան» թեմայի զարգացումը
Ինչպես նախորդ հավաքի ընթացքում ասել է Բագրատ Սրբազանը, մեր երկրի և ժողովրդի բոլոր կարևոր օրակարգերն այսուհետև քննարկվելու և ձևավորվելու են Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցող մեր հանդիպումների ընթացքում։
Ուստի, սիրելի հայրենակիցներ, եկեք եկեղեցու բակ, դարձեք մեր երկրի ապագայի կերտողը»,-ասված է հաղորդագրության մեջ: