Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են «Ford»-ը և «Nissan»-ը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է
![](/timthumb.php?src=disc/27-06-24/ec91459af8d69c1fbfd2e285405b50fc.jpg&w=450)
Հունիսի 27-ին, ժամը 06։57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Ford» (վարորդ՝ Գ․ Ա․) և «Nissan» (վարորդ՝ Վ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և Վ. Մ․-ին պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վերջինս և Գ. Ա․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։