Կոմիի Հանրապետությունում գնացքի վթարից հետո արտակարգ դրություն է սահմանվել
![](/timthumb.php?src=disc/27-06-24/fe6c1b1f1f3e8b22cc0bd4f65d0f5c2b.jpg&w=450)
Կոմիի Հանրապետությունում երեկ տեղի ունեցած գնացքի վթարի հետևանքով արտակարգ դրություն է սահմանվել։
Երեկ Վորկուտա-Նովոռոսիյսկ մարդատար գնացքի տասնչորս վագոններից ինը դուրս են եկել գծերից: Կոմիի նահանգապետի տվյալով՝ գնացքում եղել է 195 ուղևոր և երկաթուղու 20 աշխատակից: Կողաշրջված վագոններից մեկի տակ հայտնաբերվել է տղամարդու դի։ Կան վիրավորներ․ նրանց թիվը չի հստակեցվում։
Նախնական տվյալով՝ ինը վագոնի վթարի պատճառ է դարձել երկաթգծի՝ տեղումներից հետո առաջացած էրոզիան։