Արցախի ԱԱԾ նախկին ծառայողները կարող են աշխատանքի անցնել ՀՀ-ում. որոշում
Արցախի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին հնարավորություն կընձեռվի աշխատել ՀՀ ԱԱԾ-ում, այդ թվում՝ ավագ սպաներին։
Համապատասխան նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ և ուղարկվեց Ազգային ժողով` հաստատման:
Փոփոխությունների էությունն այն է, որ ՀՀ ԱԱԾ-ում ծառայել ցանկացողներից շատերը ղեկավար և բարձր պաշտոններ են զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի ԱԱԾ-ում և ունեցել սպայական բարձր կոչումներ։
Մինչդեռ անգամ նրանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալը բավարար հիմք չէր ՀՀ ԱԱԾ-ում հավասար զինվորական պաշտոնի նշանակվելու համար։
Այժմ, այս օրինագծի ընդունմամբ, այդ արգելքը վերացվեց։