Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Եղիսե մարգարեի հիշատակության օրը
![](/timthumb.php?src=disc/27-06-24/ea8b9c65a5251ab997c69a07cfa8cb13.jpg&w=450)
Եղիսե մարգարեն ապրել է Ն. Ք. 9-րդ դարում, եղել Եղիա մարգարեի աշակերտը և գործել նրա ոգով:
Մովսեսից հետո նրան են վերագրվում ամենաշատ հրաշագործությունները: Այդ հրաշագործությունների (թվով՝ 13) և մարգարեությունների մասին պատմվում է Հին Կտակարանի Թագավորաց Գ և Դ գրքերում:
Եղիսե մարգարեն շարունակել է հրաշագործել անգամ իր մահվանից հետո: Հին Կտակարանը պատմում է, թե ինչպես Եղիսեի մահվանից հետո մեկ տարի անց նրա գերեզմանում թաղված մարդու դիակը, դիպչելով մարգարեի ոսկորներին, հարություն է առնում: