Ռազմական հեղաշրջման փորձ՝ Բոլիվիայում
Բոլիվիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Բոլիվիայի մայրաքաղաք Սուկրեում կառավարական հաստատությունների մոտ հայտնվել են զինվորականների խմբեր։ Իսպանական EFE-ի հաղորդմամբ՝ տանկը մտել է կառավարության շենքի տարածք։
Բոլիվիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Խուան Խոսե Ցունիգան սպառնացել է, որ կարող է վերահսկողության տակ վերցնել կառավարության շենքը և փոխել կաբինետի կազմը։
Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն հայտարարել է, որ թույլ չի տա զինվորականներին զավթել իշխանությունը։ Նախագահի խոսքով՝ Բոլիվիայի իշխանությունները «հաստատակամորեն մտադիր են դիմակայելու հեղաշրջման և ժողովրդավարությանը վնասելու փորձերին»։
Երկրի դատախազությունը մեղադրել է գեներալ Խուան Խոսե Ցունիգային ահաբեկչության մեջ և նրան ձերբակալելու հրաման է արձակել։
Բոլիվիայի հեռուստատեսությունը ցուցադրել է կադրեր, թե ինչպես է Սունյիգան դուրս գալիս Գլխավոր շտաբի շենքից՝ ոստիկանների ուղեկցությամբ, որոնք նրան մեքենա են նստեցնում։ Իսկ Bolivia TV հեռուստաալիքը հայտնել է Բոլիվիայի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Խուան Առնես Սալվադորի ձերբակալման մասին՝ նշելով, որ նա հեղաշրջման փորձի գործով դարձել է երկրորդ ձերբակալվածը։
Եվրամիությունը, Լատինական Ամերիկայի և շատ այլ երկրներ արդեն դատապարտել են հեղաշրջման փորձը Բոլիվիայում։