Գազայում զոհերի թիվը հասել է 37 հազար 718-ի
![](/timthumb.php?src=disc/27-06-24/b7ce37879ac59d17c768985145fe5f4b.jpg&w=450)
Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում 60 մարդ է զոհվել, ևս 140-ը՝ վիրավորվել։
Այս մասին հայտնում է Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարությունը:
Ըստ գերատեսչության տվյալների՝ Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 37 հազար 718-ի, իսկ վիրավորներինը՝ 86 հազար 377-ի։