Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայ խմբավար, դիրիժոր, մանկավարժ Հովհաննես Չեքիջյանի ծննդյան օրն է
Չեքիջյան Հովհաննես Հարությունի (ծնվել է դեկտեմբերի 23, 1928, Ստամբուլ, Թուրքիա), խորհրդային երգչախմբային դիրիժոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ԳԽ 10-րդ և ՀԽՍՀ ԳԽ 9-րդ գումարումների պատգամավոր։
1951թ. ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան, 1953թ. Փարիզի «Էկոլ-Նորմալը», որտեղ պարապել է Ֆուրնեի մոտ, իսկ 1961 թվականին' Ստամբուլի կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 1946-60թթ. (1951-1954 ընդմիջմամբ) Ստամբուլի պետ. երգչախմբի գլխ. դիրիժորի տեղակալն էր, միաժամանակ 1958-61թթ. Ստամբուլի օպերայի երաժշտական ղեկավարը։
1961թ. ապրում է Հայաստանում, այդ թվականից էլ ՀԽՍՀ պետական ակադեմիական երգչախմբի գլխավոր դիրիժորն է։ Նրա ղեկավարությամբ կոլեկտիվը մեծ վարպետությամբ կատարում է դասական և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, հայկական ժողովրդական երգեր, օպերաներից հատվածներ։ Ղեկավարում է նաև սիմֆոնիկ համերգներ, ելույթ է ունենում ԽՍՀՄ խոշորագույն նվագախմբերի հետ։ Հյուրախաղերով հանդես է գալիս արտասահմանում։ Հեղինակ է երաժշտական ստեղծագործությունների, այդ թվում և «Գարնանային անուրջներ», «Տոնական ձոն» վոկալ-սիմֆոնիկ պոեմների։ 1973-77թթ. դասավանդել է Երևանի Ռ. Մելիքյանի անվ. ուսումնարանում, 1975-ից Երևանի կոնսերվատորիայում (1982 թվականից պրոֆեսոր է)։ ՀԽՍՀ պետ. մրց. (1970), ԽՍՀՄ պետ. մրց. (1975)։