Էրեբունիում ավելի քան 260 բակ մաքրվում և վերադարձվում է բնակիչներին. քաղաքապետ
Մենք շարունակում ենք ստեղծել հարմարավետ և բարեկարգ պայմաններ ու միջավայր երևանցիների համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մեր հերթական կանգառը Էրեբունի վարչական շրջանն էր, որտեղ 2024թ. ընդհանուր առմամբ ավելի քան 260 ավտոտնակներով ու ցանկապատված տարածքներով փակված անհարմար բակերը մաքրվում են և փուլ առ փուլ վերադարձվում բնակիչներին»,-գրել է Ավինյանը: