Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ
Հունիսի 26-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Թեյմուրազ Ջանջալիայի հետ։
Ինչպես հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ուղղություններով համագործակցության հնարավորություններին և այս համատեքստում երկու երկրների ԱԳ նախարարությունների կողմից ձեռնարկվող քայլերին։