Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոր օգնական ունի։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Մ. Հարությունյանի 2024 թվականի հունիսի 24-ի դիմումը` կարգադրում եմ.
1. 2024 թվականի հուլիսի 1-ից Մովսես Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական», - ասված է որոշման մեջ: