Ազատության պողոտայում բախվել են «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կա տուժած
Այսօր՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Ազատության պողոտայում թիվ 10 շենքի դիմաց բախվել են «Mercedes» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդներից մեկը կին է, իսկ «Mitsubishi»-ն դեռևս անհայտ հանգամանքներում բախումից հետո հանդիպակաց է երթևեկել, բարեբախտաբար ուրիշ ավտոմեքենաների հետ բախում չի եղել, իսկ վարորդը 85-ամյա Հերբերտ Թ.-ն է: