Փոխվարչապետն ու Բախիտ Սուլթանովը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում ֆինանսական համագործակցության զարգացման հեռանկարները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Բախիտ Սուլթանովին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում ֆինանսական ոլորտում առկա համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև սոցիալական ապահովության ոլորտին առնչվող հարցերին: