Կիրանցի դպրոցի շենքը սահմանապահների զորանո՞ց են սարքելու․ Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր ջում գրում է․
«615 միլիոն դրամով սարքած Կիրանցի դպրոցի շենքը սահմանապահների զորանո՞ց են սարքելու
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ, թե ե՞րբ է շահագործման հանձնվելու Կիրանցի դպրոցի նոր շենքը։ Մարզպետարանից պատասխանել են․ «Կիրանցի միջնակարգ դպրոցի շենքի շինարարական աշխատանքները սկսված են և նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերի 1-ին»։
Կիրանցի դպրոցի նոր շենքը ադրբեջանցի ահմանապահներից մոտ 50 մետր հեռավորությամբ է գտնվելու։ Այդ շենքի շինարարության համար պետբյուջեից ծախսվել է 615 միլիոն դրամ։
Կիրանցի ծնողները դեմ են,որ իրենց երեխաները հաճախեն նոր ձևավորված սահմանին այդքան մոտ գտնվող դպրոց։ Կիրանց գյուղից հայտնեցին, որ նորակառույց դպրոցի շենքը ծառայելու է որպես սահմանապահների զորանոց։ Իսկ թե ինչպես է լուծվելու դպրոցի շենքի հարցը,, հայտնի չէ»։